Հետաքննությունը պարզել է մալայզիական Boeing –ի ջախջախման մեջ կասկածվողների   անունները, ասվում է Նիդերլանդների դատախազության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է  Reuters գործակալությունը։

Դատախազության տեղեկությունների համաձայն, քրեական հետաքննությունը շարունակվում է եւ այս տարի չի ավարտվի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

Մալազիական ավիաուղիների  (Malaysia Airlines) ուղեւորատար Boeing 777-200ER ինքնաթիռը,  որն Ամստերդամից (Նիդերլանդներ) դեպի Կուալա-Լումպուր  (Մալազիա) թիվ MH17 չվերթ էր իրականացնում, ջախջախվել է 2014 –ի հուլիսի 17-ին՝ Դոնեցկի շրջանի արեւելքում։  

Զոհվել է 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ՝ 10 երկրի քաղաքացի։ Աղետի պատճառների վերաբերյալ վարկածներից մեկը  «երկիր-օդ» կամ  «օդ-երկիր» հրթիռին բախվելն է։