Եգիպտական Sada el Balad հեռուստաալիքի հաղորդավարն Apache: Air Assault խաղի կադրերը որպես Սիրիայում մարտերի նկարահանում է ներկայացրել: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Հոկտեմբերի 11-ին հեռուստաալիքի եթերում հաղորդավար Ահմեդ Մուսան կադրերը որպես դեպքի վայրից նկարահանում է ներկայացրել եւ նշել, թե որքան արդյունավետ եւ հստակ են գործում ռուսական ինքնաթիռները Սիրիայում:
Ըստ Gazeta-ի, Apache: Air Assault-ը 2010 թվականին ռուսական Gaijin Entertainment ընկերության կողմից ստեղծված խաղ է: Խաղացողը պետք է թեժ կետերում պայքարի ահաբեկչության դեմ՝ կառավարելով AH-64 Apache ուղղաթիռը:





























