Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել դեսպան Անդրեյ Կարլովին Թուրքիայի ԱԳՆ կանչելու լուրը։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Իգոր Միտյակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք չենք մեկնաբանում այստեղ՝ ԱԳՆ-ում, տեղի ունեցող հանդիպումների բովանդակությունը»,- հայտնել է նա։
Թուրքիայում ԱՄՆ եւ ՌԴ դեսպաններ Ջոն Բասին ու Անդրեյ Կարլովին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, քանի որ, ըստ թուրքական կողմի, Սիրիայի քրդերին այդ երկրների կողմից օգնություն է մատակարարվում։





























