Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Զապորոժյեի շրջան կատարած աշխատանքային ուղեւորության շրջանակում հայտարարել է, որ Ուկրաինան ուզում էին ջնջել աշխարհի քաղաքական քարտեզից, գրում է ՈւՆԻԱՆ-ը:
«Ուկրաինան ծրագրում էին ջնջել աշխարհի քաղաքական քարտեզից: Կամ էլ բաժանել Մալոռոսիայի ու Նովորռոսիայի: Կամ էլ վերածել հարեւան պետությունից կախում ունեցող ռեգիոնների թույլ կոնֆեդերացիայի: Բայց նրանց ոչինչ չի հաջողվել»,- ասել է Պորոշենկոն:
Ընդ որում նա նշել է, որ «բոլոր կայսրությունները, որոնք փորձել են հարձակվել, կուլ տալ ու մարսել Ուկրաինան, արդեն վերացել են»՝ շեշտելով, որ Ուկրաինան եղել է, կա ու կլինի:




























