2015թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09:10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցում գտնվող  ավտոտնակներից մեկում տղամարդու դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ պարզել, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 44-ամյա Ս.Աղիկյանն է:

Նախնական տվյալներով՝ Ս.Աղիկյանն ինքնասպան է եղել իր ավտոտնակում՝ պարանով կախվելու միջոցով:

Դիակի արտաքին զննությամբ որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվել: Ըստ նախնական տվյալների՝ Ս.Աղիկյանն ունեցել է պարտքեր:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: