Քաղաքական գործիչ Ժան-Մարի Լը Պենը իր նախկին՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից 2 միլիոն եվրո է պահանջել, տեղեկացնում է BFM-ը։
Լը Պենը կարծում է, որ կուսակցությունից իր հեռացումը վնասել է իր «պատվին, արժանապատվությանը, բարի համբավին եւ քաղաքական գործունեությանը», տեղեկացնում է «Գազետան»։
Կուսակցության հիմնադրին հեռացրել էին դստեր՝ Մարինի պահանջով, որը ձգտում է կուսակցությունն ավելի չափավոր դարձնել։





























