Երևանի Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 1-7-ն իրականացրած ակցիայի ընթացքում հագուստ, հիգիենայի պարագաներ, ծխախոտ ու քաղցրավենիք հավաքած երիտասարդներն օրերս մեկնել են Տավուշի սահմանամերձ գյուղեր, և բնակիչներին ու զինծառայողներին հանձնել հավաքված օգնությունը։
Ակցիան կազմակերպած «Մենք» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Արման Անդրեասյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ յոթնօրյա ակցիայի ընթացքում հավաքվել է ավելի քան 140 կիլոգրամ քաղցրավենիք, 6000 կտոր հագուստ, մոտ 4000 տուփ սիգարետ և 700,000 դրամ գումար, որով էլ նախաձեռնության անդամները գնել են սնունդ ու քաղցրավենիք գյուղացիների և զինվորների համար, ինչպես նաև գրենական պիտույքներ Չինարիի ու Պառավաքարի մանակապարտեզներում և դպրոցներում սովորող երեխաների համար։
Նախաձեռնության անդամները գիշերել են գյուղացիների տներում։






























