Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա օրինագիծ է ուղարկել, որն արգելում է Աստվածաշնչի, Ղուրանի, Թանահի եւ Գանջուրի բովանդակությունն ու դրանցից մեջբերումները ծայրահեղական նյութեր ճանաչել:

Ավելի վաղ Եկեղեցու եւ հասարակության փոխհարաբերությունների սիդոնի բաժնի կրոնական կապերի ծառայության ղեկավար Անդրեյ Տիտուշկինը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ամբողջությամբ արգելել քննարկման առարկա դարձնել սուրբ տեքստերի ծայրահեղականության թեման:

Gazeta.ru-ի փոխանցմամբ, սեպտեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Հարավային Սախալինի դատարանը Ղուրանի սուրաների գիրքը ծայրահեղական էր ճանաչել: Դրանից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել էր «անձամբ պատասխանատվության կանչել» Հարավային Սախալինի դատավոր Նատալյա Պերչենկոյին: