ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Ռուսաստանին լուրջ մարտահրավեր է անվանել Վաշինգտոնի եւ Եվրոպայում նրա դաշնակիցների համար: Հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում ելույթ ունենալով զինվորական համաժողովի ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ «Ռուսաստանը քաղաքական, տնտեսական եւ ռազմական միջոցներ է կիրառում՝ հարեւան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու համար»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Քարթերն ասել է, որ Մոսկվան անտեսում է միջազգային իրավական նորմերն ու Ղրիմում եւ Ուկրաինայում իր գործողություններով ապակայունացնում Եվրոպայում անվտանգությունը:
Ի պատասխան՝ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները ուժեղ ռազմավարական մոտեցում են մշակել, որը վերջերս քննարկվել է Եվրոպա կատարած հերթական այցի ընթացքում: «Մենք անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկենք՝ Ռուսաստանի թշնամական եւ ապակայունացնող ազդեցությանը դիմակայելու համար»,- ամփոփել է Պենտագոնի ղեկավարը:




























