Սիրիական հակամարտությունը քննարկելու համար Ռուսաստանի պատվիրակությանն ընդունելուց ԱՄՆ-ի հրաժարվելու պատճառն «Իսլամական պետության» դեմ պայքարում կառուցողական ներդրում ունենալու՝ Կրեմլի ցանկության բացակայությունն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:

«Այդ պատվիրակության նպատակը, ինչպես նախագահ Պուտինն ասաց, պետք է լիներ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության համակարգմանը նպաստելը: Մենք ասացինք, որ հետաքրքրված չենք այդ հարցում, քանի դեռ Ռուսաստանը չի ցանկանում կառուցողական ներդրում ունենալ ԻՊ-ի դեմ մեր պայքարում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: