Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ եւ հայտարարել, որ իրենց շենքի մուտքի աստիճաններից վայր է ընկել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել նրան:
Վարորդը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:





























