Հոկտեմբերի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Մայիսյան կամրջի դիմաց՝ Աչաջուր գյուղի տարածքում, նկատելով ճամփեզրին կանգնած ընկերոջը՝ ցանկացել է արգելակել, սակայն ճանապարհի թաց լինելու պատճառով ավտոմեքենան կորցրել է կառավարումը, պտտվել եւ հետեւի անվաթեւով հարվածել ճամփեզրին կանգնած հիշյալ երիտասարդին, որը տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: