Երեւանի Դ. Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում, հոկտեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ը բախվել է լուսացույցի սյանը, որը կոտրվել է եւ ընկել 2 հետիոտների վրա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: