Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, այցելել է արդեն 3 օր հացադուլ անող ցմահ դատապարտյալների:
Ընդդիմադիր պատգամավորն իր Facebook-ի էջում գրել է. «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի հացադուլի մեջ գտնվող 55 ցմահ դատապարտյալների:
Ժամանակն է ի վերջո պետական մակարդակով արձանագրել, որ նրանց պահանջների առնվազն մի մասը հիմնավոր են, եւ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի դրանք բավարարելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց քրեական գործերը:





























