Մոլդովայի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից եւ 72 ժամով կալանավորել՝ ֆինանսաբանկային համակարգից միջոցներ հափշտակելու կասկածանքով: Այս մասին տեղեկացրել են Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնում:
Նրան անձեռնմխելիությունից զրկելու որոշման օգտին նիստին ներկա 79 պատգամավոր է քվեարկել: Ֆիլատի գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունից 19 պատգամավորներ քվեարկությունից առաջ լքել են դահլիճը:
Ըստ «Vesti.ru»-ի, Ֆիլատը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2009-2013 թվականներին: Բանկային համակարգում տիրող իրավիճակի համար նրան պատասխանաստվության կանչելը Քիշնեւում անցկացվող անժամկետ ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից է:





























