Բելառուսը՝ որպես  2015թ. ԵՏՄ նախագահող պետություն, ՄԱԿ Գլխավոր ասամբլեային ներկայացրել է այդ կառույցում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու բանաձեւի նախագիծը։ Այս մասին տեղեկացնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս կարգավիճակը թույլ է տալիս միջազգային կազմակերպության  ներկայացուցիչներին մասնակցել ՄԱԿ աշխատանքներին այն հարցերում, որոնք միջազգային կազմակերպության լիազորությունների շրջանակներում են»,- նշել են Բելառուսի ԱԳՆ-ում։

Բանաձեւի նախագիծը ներկայացրել է ՄԱԿ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Դապկյունասը։