Կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը։

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,098,043 դոլար471.06 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 68,878,593 ԱՄՆ դոլար 472.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5,550,000 ԱՄՆ դոլար 472.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 4,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 473.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,343,442 EUR 518.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 20,796,969 EUR 521.45  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 755,507,138 ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 325,479,142 ՌԴ ռուբլի 7,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.3 մլն ԱՄՆ դոլար: