Հայաստանում բանկային ավանդների ապահովագրման շեմի բարձրացումը նոր մուծումներ չի պահանջի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի բանկային ավանդների ապահովագրման հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը՝ հոկտեմբերի 31-ին նշվող Խնայողությունների միջազգային օրվա նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը երկորրդ ու վերջնական ընթերցումով ընդունել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք մոտ ժամանակներս պետք է ուժի մեջ մտնեն: Եթե հիմա օտարերկրյա ու ազգային արժույթով ավանդների համար փոխհատուցման շեմը կազմում է 2 ու 4 մլն դրամ՝ ապա փոփոխություններից հետո դրանք կդառնան 5 ու 10 մլն դրամ համապատասխանաբար ( ընթացիկ փոխարժեքով 10.6 եւ 21.2 հազար դոլար): Այդ մեծություններն ամբողջովին կփակեն հանրապետության ավանդների մոտավորապես 95 տոկոսը:
Ընդ որում բանկերը ոչ մի լրացուցիչ մուծումներ հիմնադրամին չեն անի՝ այդ մուծումները կմնան բանկի դեպոզիտների պորտֆելի 0.05 տոկոսի չափով եւ կարվեն եռամսյակը մեկ:
«Երաշխիքների մեծացումը հնարավոր դարձավ բանկային համակարգի հուսալիության, նաեւ այն պատճառով, որ մեր հիմնադրամը հետեւում է ներդրումային քաղաքականությանը, որի ուղենիշները մեզ համար սահմանել է Կենտրոնական բանկը ու որին հետեւում է մեր հոգեբարուների խորհուրդը : Միջոցների ողջամիտ բաշխման շնորհիվ հիմնադրամի ծավալը մեծացել է»,- հավելել է Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ հիմնադրամի ստեղծման օրվանից՝ այսինքն 2005 թ –ից ի վեր ավանդների փոխհատուցման անհրաժեշտություն երբեւէ չի ծագել, քանի որ բանկերի անվճարունակության խնդիր չի եղել:





























