Բնապահպանական տեսակետից վնասակար ապրանքները ոչ ԵՏՄ երկրներից Հայաստան ներմուծելն այսուհետ դժվարանալու է: Ինչպես դեկտեմբերի 3-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց հանրապետության Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, այդ ապրանքների համար բնապահպանական մուծումները կատարվելու են միանգամից մաքսատանը, առանց ժամկետի հետաձգման՝ հիմք ընդունելով այդ ապրանքների մաքսային արժեքը:
Իսկ ԵՏՄ –ից ներմուծվող նույնատիպ ապրանքների համար հիմք է ընդունվելու ԱԱՀ հարկի համար արժեքային բազան: Բացի դրանից, այդ ապրանքների համար կտրամադրվի ժամկետի հետաձգման հնարվորություն մինչեւ հաջորդ ամսված ամսի 20-ը: Բացառությամբ ավտոմեքենաների՝ նշված ապրանքների համար վճարները մուծելու է ինքը ներմուծողը:





























