Դեկտեմբերի 7-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար տիկին Ուրսուլա վոն դեր Լեյենը:
Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տիկին նախարարը հայկական զորախմբի հրամանատարի եւ անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության եւ համագործակցության համար:
Նշել է, որ Հայաստանը ունենալով կայունության եւ խաղաղաության ապահովման գործում մեծ փորձ` համարվում է վստահելի գործընկեր, եւ ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատեւ կլինի:



























