Automotobike.ru պորտալի մասնագետները կազմել են 2015 թվականին ռուսական շուկան լքած ավտոմեքենաների ցանկը:
Ըստ այդմ, մասնավորապես, Ռուսաստանից հեռացել են Honda Civic-ը, Citroen C4-ը, Opel Mokka-ն, Opel Astra J-ն, Ford Edge-ը, Chevrolet Cruze-ը:
Չդիմանալով ճգնաժամի ճնշմանը եւ անկայուն արժութային շուկային, շատ ընկերություններ դադարեցրել են մեքենաների նոր եւ ընթացիկ մոդելների մատակարարումը: Որոշ մեքենաներ այդպես էլ չեն սպասել իրենց նորացմանը, հաղորդում է կայքը:



























