Nissan ընկերությունը ՌԴ Իժեւսկի գործարանում դադարեցրել է Nissan Tiida հեչբեքի արտադրությունը եւ կրճատել է Nissan Sentra սեդանի արտադրության ծավալները:
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը կայացվել է Ռուսաստանում նոր մեքենաների պահանջարկի լուրջ անկման պատճառով: «Վեդոմոստի» թերթի տեղեկություններով՝ Tiida-ի արտադրությունը դադարեցվել էր դեռեւս օգոստոսին, իսկ Sentra-ի արտադրությունը հոկտեմբերին, փետրվարի հետ համեմատած, 10 անգամ կրճատվել էր:
Nissan ընկերությունից վստահեցնում են, որ մտադիր չեն ամբողջովին հրաժարվել Tiida-ի եւ Sentra-ի արտադրությունից, սակայն արտադրությունը կվերականգնվի միայն պահանջարկի աճից հետո:



























