PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) համացանց է տեղադրել 2015-ի սեպտեմբերի 8-ին Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգի Արալըքի շրջանում թուրք զինվորականների դեմ հատուկ գոչծողության տեսագրությունը։

Տեսագրության մեջ երեւում է, որ մայրուղով անցնող զինվորական մեքենաներն ու զինվորներին տեղափոխող ավտոբուսը պայթեցվում են նախօրոք տեղադրված ականների միջոցով։

Նշենք, որ հիշյալ գործողության ժամանակ ըստ թուրքական պաշտոնական տեղեկության սպանվել է 15 թուրք զինվորական, իսկ PKK-ն պնդում է, թե սպանվածները 40-ից ավել են։

Հիշյալ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է Հայաստանի Արարատի մարզի Ռանչպար գյուղում։