Թուրքիայի Կայսերի քաղաքում հայրը տանը տեսախցիկ է տեղադրել եւ ականատես եղել, թե ինչպես է կինը դաժանորեն ծեծում երկու երեխաներին։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ մայրն առանձնակի դաժանությամբ ծեծել է 5-ամյա խորթ տղային։ Մայրը երեխային ծեծել է փայտով, մազերից բռնել ու հարվածել գետին, ոտքով հարվածել եւ գցել գետնին, գրկել ու հարվածել գետնին։

Դատարանը դաժան մորը դատապարտել է 46 տարվա ազատազրկման։

Հ.Գ. Զգուշացում, տեսանյութում առկա են դաժան տեսարաններ։