Rolls-Royce ընկերությունը միակ նմուշով արտադրել է Ghost հատուկ սեդանը, որի ինտերիերում կա 41 ադամանդ։ Ghost Red Diamond անունը ստացած մեքենան պատվիրել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը։ Բացի ադամանդե հարդարումից, սեդանը ստացել է դեկորատիվ երեսպատում եւ հատուկ կաշվից նստատեղեր։ Ղեկանիվը եւ դիմային պանելը պատված են կարմիր կաշվով, հայտնում է Motor-ը։
Սեդանի թափքը, սրահի գույներից մեկին համահունչ, զարդարված է հատուկ կարմիր գույնով։ Կապոտը, ռադիատորի վանդակը «ադամանդե» երանգ ունեն։
Մեքենայի դռների շեմին հատուկ ցուցանակներ կան, որոնց վրա նշված է, որ մեքենան պատրաստված է մեկ նմուշով։ Այն ունի 6.6 լիտր ծավալով, V12 բենզինով շարժիչ, որն ունի 570 ձիաուժ հզորություն։ Ghost-ի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։




























