Նյու Դելիում հունվարի 1-ից մեքենաների երթեւեկությունը կարգավորող նոր կանոններ կգործեն, որոնց նպատակը օդի աղտոտվածության մակարդակի նվազեցումն է, հայտնում է Սինհուա գործակալությունը:

Համաձայն նոր սխեմայի՝ կենտ թվերով համարանիշով մեքենաները կարող են քաղաքով երթեւեկել կենտ օրերին, իսկ զույգ համարանիշով մեքենաները՝ զույգ օրերին:

Իշխանությունները 2 շաբաթվա ընթացքում կստուգեն նոր սխեմայի արդյունավետությունը: Այն գործելու է ժամը 8:00-ից 20:00-ն  հայտնում է RIA Novosti-ն: