Չինաստանը, որը պայքարում է սմոգի դեմ, ավտոմեքենաների արտանետումների նոր սահմանափակումներ է առաջ քաշում: Ամբողջ աշխարհի ավտոմոբիլային կորպորացիաները չինական շուկային իրենց առաջարկներն են անում, նշում է Bloomberg–ը:
General Motors-ը ծրագրում է կազմել «Քադիլաքի» յուրաքանչյուր մոդելի համար հիբրիդային շարժիչով կրկնօրինակներ ստեղծել: Ford-ը մինչեւ 2020 թ.45 մլրդ դոլար է հատկացրել 13 էլեկտրական մոդելների ու հիբրիդների համար: Իսկ Daimler–ն արդեն Չինաստանում վաճառում է իր Mercedes-Benz –ի 5 էլեկտրական մոդելներ: Չինական շուկայի համար մոդելներ է ստեղծում նաեւ BMW-ն:
«Չինաստանը արդեն ազդում է մեր ռազմավարության վրա»,- հայտնել է Cadillac-ի նախագահ Յոհան դե Նիսսխենը: «Եվ կշարունակի ազդել, նույնիսկ ավելի ուժեղ»:
2015 թ. նոյեմբերին Չինաստանն էլեկտրական մեքենաների ու հիբրիդների վաճառքի ցուցանիշով առաջին անգամ առաջ անցավ ԱՄՆ-ից: Եվ վաճառքն,ամենայն հավանականությամբ, միայն կավելանա, քանի որ կառավարությունը սուբսիդիաների ձեւով ավելի քան 8 000 դոլար է հատկացնում էլեկտրական մեքենաների ու 4600 դոլար՝ հիբրիդների համար: Այդ սուբսիդիաներն ավելացնում են նաեւ տեղական կառավարությունները: Պետական ավտոպարկերում մեքենաների առնվազն 30 տոկոսը պետք է հիբրիդային կամ էլեկտրական լինի, հակառակ դեպքում կարող են զրկվել այդ սուբսիդավորումից:
Բայց Չինաստանի կառավարությունն ուզում է, որ այդ մեքենաներն իրականում երթեւեկեն ճանապարհներին: Սուբսիդիաներ տրամադրվում են միայն այն հիբրիդների համար, որոնք կարող են էլեկտրականությամբ երթեւեկել ավելի քան 50 կմ:
Առայժմ էլեկտրամեքենաների լիցքավորման տեղ գրեթե չկա, բայց Չինաստանի կառավարությունն արդեն մտադիր է 16 մլրդ դոլար հատկացնել անհրաժեշտ լցակայանների (արդեն լիցքավորման կայանների) համար:




























