«ԱվտոՎԱԶ»-ի նախագահ Բու Անդերսոնի պաշտոնաթողությունը սպասվում է պետական տոներից անմիջապես հետո՝ մարտի 9-ին կամ 10-ին, տնօրենների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ: Այս մասին The Wall Street Journal-ին տեղեկացրել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

«Հիմա մեզ այլ անձ է անհրաժեշտ: Այսքանը»,- պարզաբանել է աղբյուրը:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ «ԱվտոՎԱԶ»-ի նոր գլխավոր տնօրեն կարող է դառնալ Renault-Nissan ալյանսի ներկայացուցիչը:

Բու Անդերսոնը ռուսական ավտոկոնցեռնի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից: Նրա պաշտոնաթողության մասին լուրերը սկսեցին տարածվել միջազգային ստանդարտների մասին ավտոկոնցեռնի 2015 թվականի հաշվետվության հրապարակումից հետո: Հաղորդվում էր, որ 2015-ին «ԱվտոՎԱԶ»-ի տարեկան կորուստները, 2014 թվականի համեմատ, աճել են երեք անգամ: