Հայաստանում մեքենաների ներկրումից ԱԱՀ չի գանձվի: Սակայն հետին թվով այն չեն վերադարձնի կամ չեն նվազեցնի այլ հարկերից (օրինակ՝ շահութահարկից): Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին կառավարության աղբյուրները:

ԱԱՀ-ից կազատվի տարեկան 1 ավտոմեքենայի ներմուծումը (քանակություն, որի դեպքում ներմուծումը ձեռներեցություն չի համարվում), բայց միայն Եվրասիական միությունից: Երրորդ երկրներից մեքենայի ներկրումից նախկինի պես ԱԱՀ եւ մաքսատուրք կգանձվի:

Նշենք, որ փետրվարի 25-ին ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը: Ավելի վաղ ծրագրվում էր, որ շարքային քաղաքացիներից (ոչ ձեռներեցներից) մեքենաների ներկրումից ԱԱՀ-ի գանձումը կչեղարկվի 2017 թվականի հունվարի 1-ից: