Բելառուսում մանկապղծությունն ու մանկական պոռնոգրաֆիան տարածում են ստանում։ Միայն 2016թ. երկրում բացահայտվել է մանկապղծության ավելի քան 70 փաստ: Բելառուս մանկապիղծների շրջանում կան մանկավարժներ, բժիշկներ, արվեստագետներ ու գործարարներ:

ՆԳՆ-ում փաստում են, որ չնայած ձեռնարկվող բոլոր միջոցառումներին՝ մանկական պոռնոգրաֆիայի ու մանկապղծության զարգացման խնդիրը երկրում սաստկանում է, չնայած դեռ չի հասել սպառնալից ծավալների, գրում է «Բելոռուսկի պարտիզանը»:

Հենց միայն մարդկանց առեւտրի դեմ պայքարող ստորաբաժանումների աշխատակիցները 2015թ բացահայտել են մանկապղծության հետ կապակցված գրեթե կրկնակի շատ հանցագործություն ( 219), տուժած երեխաներ (157) եւ 160 մանկապիղծներ ( աճը 2.4 անգամ):

Մանկական պոռնոյին վերաբերող 32 քրեական գործերի 96 տոկոսը կապակցված է եղել համացանցի գործածման հետ:

 Մանկապիղծների շրջանում կրկնահանցագործները բավականին մեծ տոկոս են կազմում՝ 30-ից 50 տոկոս եւ ավելին: