Սիրիայի հարցերով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ստաֆֆան դե Միստուրան հույս է հայտնել, որ Սիրիայի նոր նախագահը կարող է կին լինել: Այդ մասին նա հայտնել է, պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա կցանկանար նախագահի պաշտոնում կնոջ տեսնել:

«Այո,շատ կցանկանայի»,- ասել է նա, գրում է Reuters-ը:

Միստուրայի խոսքով, քաղաքական անցումը «բոլոր հարցերի մայրն է» ու լինելու է սիրիական հարցով բանակցությունների ուշադրության կենտրոնում:

Նրա մամուլի քարտուղար Ահմադ Ֆավզին էլ արագ հավելել էր, որ Սիրիայում ցանկացած ընտրությունների ելքը պայմանավորված է բացառապես ժողովրդի որոշումով:

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ քննարկել նախագահական ընտրությունները երկուշաբթի մեկնարկած բանակցություններում, չնայած ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն առաջարկել էր ընտրություններն անցկացնել առաջիկա 18 ամիսների ընթացքում: