Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ երկրի վարչապետի պաշտոնում տեսնում է ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյին կամ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Պորոշենկոյի մամուլի խոսնակ Սվյատոսկավ Ցեգոլկոն։
«Այսօր նախագահը հանդիպումներ է ունեցել խմբակցությունների առաջնորդների հետ։ Մասնավորապես հիմա հանդիպում է Անդրեյ Սադովիի հետ։ Հանդիպման նպատակը քաղաքական ճգնաժամից ելք գտնելն է։ Բոլորին պարզ է, որ նոր կառավարություն ձեւավորելու համար նոր կոալիցիա է անհրաժեշտ»,- գրել է Ցեգոլկոն։
Նրա խոսքով՝ կա իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ։
«Տեխնոկրատ կառավարություն՝ Յարեսկոյի գլխավորությամբ։ Տեխնոկրատ կառավարության շուրջ բոլոր եվրոպամետ խմբակցությունների միավորման դեպքում։ Քաղաքական կառավարություն, օրինակ՝ Անդրեյ Սադովիի ղեկավարությամբ»,- գրել է Ցեգոլկոն։





























