Զիմբաբվեի Մանա-Պուլս ազգային պարկում սխալմամբ երկու իտալացու են սպանել` հոր եւ որդու, որովհետեւ նրանց որսագողի տեղ են դրել, հայտնում է    Gazeta-ն` վկայակոչելով    Il Mattino di Padova-ին:

Իտալիայի ԱԳՆ-ում հաստատել են հայրենակիցների մահվան լուրը: Այնուամենայնիվ, տեղի ունեցածի հանգամանքները ներկայումս դեռեւս պարզ չեն: 

Պադուայում ապրող Կլաուդիո Կյարելլին եւ նրա որդին` Մասսիմիլիանոն երկար ժամանակ ապրում եւ աշխատում էին Զիմբաբվեում: Պարբերականի տեղեկությունների համաձայն, նրանք սաֆարիի պրոֆեսիոնալ գիդ էին աշխատում, ինչպես նաեւ օգնում էին որսագողերի դեմ պայքարում: 

Նախնական տեղեկությունների համաձայն, հենց որսագողերի չեզոքացման գործողություններից մեկի ընթացքում  իտալացիներին օրինախախտի տեղ են դրել: