Ժնեւում ՄԱԿ կենտրոնակայանում Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի հարցով հատուկ բանգանց Ստեֆֆան դե Միստուրայի հետ, հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը:
Նախօրեին Սիրիայի պատվիրակության ղեկավար Բաշար Ալ-Ջաֆարին, որը Ժնեւ էր եկել միջսիրական երկխոսությանը մասնակցելու, հայտնել էր, որ ՄԱԿ հատուկ բանագնացի հետ հանդիպումն արդյունավետ էր` հավելելով, որ անհրաժեշտ է լավ պատրաստվել երկխոսությանը` խուսափելու առաջին փուլում ի հայտ եկած բացթողումներից եւ խնդիրներից:
Ստեֆդան դե Միստուրան այսօրվա մամուլի ասուլիսին միջազգային հանրությանը կոչ է արել բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնել միջսիրիական արդյունավետ երկխոսության անցկացման համար` ընդգծելով, որ նախնական պայմանների առաջ քաշումն անընդունելի է, եւ միայն ինքը` սիրիացի ժողովուրդը պիտի որոշի իր ապագան:





























