ԱՄՆ-ում իշխանությունները հայտնել են 12-ամյա Քոնոր ՄաքԼաֆլինի մահվան մասին, որի վրա Նյու Յորքի Ադիրոնդաք լեռներում արշավի ժամանակ գլաքար է ընկել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Քննիչ Ֆրանկ Վայթլոուն հաղորդել է, որ տղան արշավի է գնացել հորեղբոր հետ, որը նույնպես տուժել է:

Փրկարարները փորձել են օգնել տղային, սակայն նա ուշքի չգալով՝ մահացել է: Հորեղբայրը թեթեւ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել, երբ արշավականները գնացել են ջրվեժը դիտելու: Այդ պահին նրանց վրա լեռներից հսկայական գլաքար է ընկել: