Ամերիկյան Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինն ամուսնու վնասվածքի պատճառով դադարել է մասնակցել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
CNN-ի հաղորդմամբ, Թոդ Փեյլինը լուրջ վնասվածքներ է ստացել ձնագնացի հետ վթարի հետեւանքով: Ներկայում նա ծանր վիճակում հիվանդանոցում է: Փեյլինը մեկնել է Ալյասկա, չնայած պետք է մասնակցեր Ֆլորիդա նահանգում Թրամփի նախընտրական խոշոր արշավին:
Սառա Փեյլինն Ալյասկայի նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2009 թվականներին, իսկ 2008-ին սենատոր Ջոն ՄաքՔեյնը, որն այն ժամանակ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու էր, Փեյլինին փոխնախագահի թեկնածու էր կոչել:





























