Ռուսաստանի լրատվամիջոցները երկուշաբթի երեկոյան նորություն էին տարածել այն մասին, որ Ուկրաինայի նախագահն իբրեւ հրաման է ստորագրել Օդեսայի շրջանային պետական աշխատակազմի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն աշխատանքից հեռացնելու մասին, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Միեւնույն ժամանակ առաջինն այդ տեղեկությունը հրապարակել է ոչ այնքան հայտնի Odessit.ua պարբերականը:

Սահակաշվիլու մամուլի քարտուղար Դարինա Չիժը «Ուկրաինսկայա պրավդային» տված մեկնաբանությունում հերքել է այդ տեղեկությունը:

Ավելի ուշ Սահակաշվիլուն աշխատանքից հեռացնելու մասին տեղեկությունը հերքել է նաեւ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն: