Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան կողմի ռմբակոծությունների արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Ումար Շիշանին: Այս տեղեկությունը՝ հաստատել են Պենտագոնից:
Ավելի վաղ նշվել էր, որ 30-ամյա Շիշանին, որի իսկական անունը Թարհան Բատիրաշվիլին (Վրաստանից), լրջորեն վիրավորվել է եւ գտնվում է կլինիկական մահվան մեջ:
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջին տվյալներով, Շիշանին մահացած է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ ավտոմեքենաների շարասյան վրա, որում եղել է Շիշանին, օդային հարձակումը տեղի է ունեցել մարևտի 4-ին, Սիրիայի Շադադի քաղաքի մոտ:
Շիշանին ԻՊ-ում զբաղեցնում էր առանցքային մի քանի պաշտոններ, այդ թվում «ռազմական նախարարի» պաշտոնը:
Նա ծնվել է 1986 թվականին, Վրաստանի Բիրկիանի գյուղում, 2008-ին մասնակցել է ռուս-վրացական պատերազմին: 2010-ի աշնանը Շիշանին դատապարտվել է ապօրինի զենք պահելու մեղադրանքով, եւ հենց բանտում էլ արմատական իսլամի հետեւորդ է դարձել:





























