Որպես երկրի ու միջազգային համայնքի առաջ ծառացած խնդիրների լուծման միջոց՝ ԱՄՆ-ն կշարունակի ապավինել դիվանագիտությանը: Բարաք Օբամայի նախագահության օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականության տարբերակիչ գծերից կմնան նաեւ ռազմական ուժը որպես ծայրահեղ միջոց գործածելը ու ընդհանուր խնդիրների լուծման ծանրաբեռնվածության բաշխումը այլ երկրների վրա, գրում է «Ամերիկայի ձայնը»: 
Օբաման Պետդեպում ամենամյա գիտաժողովի ժամանակ հիշեցրել է, որ ԱՄՆ –ն այսօր աշխարհի ամենահզոր զինված ուժերն ունի, ու միեւնույն ժամանակ Միացյալ նահանգներն իր շահերը իրացնում է մյուսների շահերն առաջ մղելու միջոցով ու որոշ իրավիճակներում պատրաստ է սահմանափակել իրեն՝ միջազգային նորմերը ամրապնդելու համար: 
Օբաման իր կառավարման երկրորդ ժամկետի դիվանագիտական ձեռքբերումներից է անվանել «պատմական ժողովրդավարական անցումը Աֆղանստանում», Սիրիայից քիմիական զենքի դուրս բերումը ու այդ երկրում զինված դիմակայության դադարեցումը, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմանի համաձայնագրի կնքումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մասին պայմանագիրը, որը Փարիզում է կնքվել, Իրանում ձերբակալված ամերիկացիների վերադարձը, Աֆրիկայում Էբոլա վարակի տարածման կանխումը ու Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի կնքումը: 
Իր նախագահական ժամկետի մնացած ժամանակահատվածի առաջնությունների շարքում Օբաման նշել է Սիրիայում քաղաքական գործըթնացի մեկնարկը, Մերձավոր արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ԻՊ դեմ պայքարը ու Գուանտանամոյի բանտի փակումը: 
ԱՄՆ-ն ձգտելու է համախմբել համաշխարհային համայնքին ընդհանուր խնդիրների, այդ թվում՝ Իրանի կողմից միջուկային ծրագրի փակման ո Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների արդյունավետ ռեժիմի իրականացման շուրջ: 
Բացի դրանից Բարաք Օբաման հիշատակել է Եվրոպայի պաշտպանության ամրապնդմանն ուղղված ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող համատեղ, աշխատանքների եւ  Մինսկյան համաձյնագրերի կատարումն ապահովելուն ուղղված Վաշինգթոնի ջանքերի մասին: Նա նաեւ շեշտել է,ո ր ԱՄՆ –ն սատարում է «Ուկրաինայի ինքնորոշման իրավունքը»: 
Որպես բարդ արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար դիվանագիտության կիրառման օրինակ կարելի է դիտարկել ԱՄՆ ու Կուբայի հարաբերությունների վերականգնումը: