Եվրամիությունը եվրոպական բանկերին է դիմել ռուսական պետական պարտատոմսեր չգնելու խնդրանքով, գրում է Financial Times-ը` վկայակոչելով աղբյուրներին:
Ինչպես պարզաբանում է պարբերականը, պարտատոմսերի տեղադրումը ձեւականորեն չի հակասում պատժամիջոցներին, սակայն ԵՄ-ում չեն ուզում, որ բանկերն այդ եղանակով աջակցեն ռուսաստանյան տնտեսությանը:
Ավելի վաղ Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ բյուջեում նախատեսված է մինչեւ երեք մլրդ դոլարի չափով արտաքին փոխառությունների հնարավորություն: Մոսկվան հայտնել է պարտատոմսերի տեղադրման մասին եւ ամերիկյան, եվրոպական եւ ասիական խոշորագույն բանկերին առաջարկել է գնել դրանք: Ստացված գումարը պիտի ծախսվի 2016 թվականի բյուջեի սղաճի մասնակի ծածկման համար:
Փետրվարի վերջին ԱՄՆ-ի իշխանություններն ամերիկյան բանկերին խորհուրդ տվեցին ձեռնպահ մնալ ռուսական նոր պետական պարտքի տեղադրումներից` նշելով, որ դա կհակասեր 2014-ին Ռուսաստանի նմատմամբ արեւմտյան պատժամիջոցների սահմանման նպատակներին:





























