Ռուսաստանի հատուկ ծառայությունները գրանցել են օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռազմատիեզերական ուժերի օբյեկտների մասին տեղեկություններ հավաքելու փորձ։
Մի քանի բրիտանացի զինվորական դիվանագետներ եւ ԱՄՆ մեկ քաղաքացի ապօրինի կերպով լրտեսել են ՌԴ Ռազմատիեզերական ուժերին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրները։
Գործակալության զրուցակից խոսքով՝ մարտի սկզբին Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային կցորդ Կառլ Սքոթը եւ ռազմածովային կցորդի օգնական Ռ. Քոաթալեն Հոջսոնը առանց անհրաժեշտ թույլտվության այցելել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջան, որն այն տարածքների թվում է, որոնց այցելելը օտարերկրացիների համար կանոնակարգվում է։
«Այցի ընթացքում գրանցվել է բրիտանացի դիվանագետների կողմից Մոզդոկի ռազմական օդանավակայանի տարածքի գաղտնի դիտարկման փորձ։ Անգլիացիները չեն հերքում օդանավակայանի առանձին օբյեկտները լուսանկարելու փաստը, սակայն նկարահանած նյութը տրամադրել հրաժարվել են՝ վկայակոչելով դիվանագիտական անձեռնմխելիությունը»,- ասել է աղբյուրը։





























