Վենեսուելայի ոստիկանությունը հայտնաբերել են Բոլիվար նահանգի Տումերեմո քաղաքից ոչ հեռու ապօրինի ոսկու հանքում աշխատող 28 հանքափորերի մնացորդները: Այս մասին տեղեկացրել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգան:

Հանքափորերի անհետացման մասին հայտնի է դարձել մարտի 6-ին, երբ նրանց ընտանիքները բողոքել են, որ տղամարդիկ չեն վերադարձել աշխատանքից, հայտնում է –ի BBC-ի Ռուսական ծառայությունը:

Զոհվածների ազգականները վստահեցնում էին, որ հանքափորերին սպանել են տեղի հանցավոր խմբավորման անդամները, ոսկուն տիրանալու համար: Ականատեսների խոսքով՝ իմանալով, որ հանքափորերին հաջողվել է ոսկու խոշոր հանքավայր գտնել ՝ հանցագործները հարձակում էին կազմակերպել նրանց վրա:

Սկզբում Բոլիվարի նահանգապետը հանքափորերի մահվան մասին տեղեկությունները կեղծ էր համարել, կարծելով, թե դա ընդդիմության կողմից տարածված ապատեղեկատվություն է: Գործի հետաաքննությանը հասնելու համար զոհվածների ազգականները ստիպված են եղել նույնիսկ մի քանի բողոքի ակցիա կազմակերպել:

Սակայն պաշտոնական վարկածը փոխվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ գտել են չորս զոհվածների դիերը: Երկրի Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոփեզը հայտնել է,ո ր իշխանությունները անպայման կգտնեն մեղավորներին, որից հետո երկրում սկսվել է հանքափորերի որոնման լայնածավալ գործողություն, որին մասնակցել է ավելի քան 1000 զինվոր: