Նորվեգական դատարանը երեքշաբթի սկսում է քննել Անդերս Բրեյվիկի հայցը , որում 2011թ. 77 մարդու սպանության համար մեղավոր ճանաչված նորվեգացին երկրի իշխանություններին մեղադրում է անմարդկային վարվեցողության մեջ , հայտնում է Reuters–ը:
Բրեյվիկը առաջին անգամ է ներկայանալու հանրությանը 2012 թ դատավարությունից հետո: Այս ժամանակահատվածում միայն նրա մորն են թույլատրել այցելել նրան, բայց մայրը 2013 թ մահացել է քաղցկեղից:
37 տարեկան Բրեյվիկը պնդում է, որ Շիեն բանտում իր մեկուսացումը խախտում է «անմարդկային ու արժանապատվությունը ստորացնող վարվելակերպի» արգելքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական հռչակագրում:
«Նա ուզում է շփվել ուրիշ մարդկանց հետ»,- ասել է լրագրողներին Բրեյվիկի դատապաշտպան Էյսթեյն Ստուրվիկը՝ մարտի 15-18-ին ծրագրված դատավարության նախօրեին:
Դատախազությունն էլ ր հերթին հարտնել է , որ «Չկա ոչ մի ապացույց, որ բանտային պայմանների հետեւանքով հայցվորի մոտ ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ են զարգացել»:
Դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Բրեյվիկը 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթուցիկ սարք էր բանացրել, որի հետեւանքով ութ մարդ էր զոհվել: Հետո նա կրակել ու սպանել էր եւս 69 մարդու՝ այդ թվում բազմաթիվ դեռահասների: Բրեյվիկին դատապարտել են ազատազրկման Նորվեգիայի օրենսդրությամբ նախատեսված առավելագույն ժամկետով՝ 21 տարով, որը սակայն կարող է հետագայում երկարացվել:
Նրա բանտախցում կա հեռուստացույց ու համակարգիչ, բայց չկա ինտերնետի միացում: Նորվեգացին կարող է բակ դուրս գալ: Նա շփվում է միայն պահակների ու բուժանձնակազմի հետ: Նույնիսկ դատապաշտպանը նրա հետ խոսում է միայն ապակու հետեւից:
Եթե Նորվեգիայի դատարանը չբավարարի Բրեյվիկի բողոքը, նրա դատապաշտպանը կարող է դիմել Մարդու իրավունքներով եվրոդատարան:





























