Գերագույն ռադայում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Ստեպան Կուբովը հայտնել է, որ վարչապետ Արսենի Յացենյուկը պատրաստ է հրաժարական տալ 3 պայմանով։ Այս մասին Կուբովը հայտնել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ խմբակցությունների առաջնորդների հանդիպումից հետո, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Վարչապետն ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, սակայն նրա քաղաքական ուժը պահանջում է. առաջին՝ նոր վարչապետի թեկնածություն, երկրորդ՝ նոր կառավարության գործողությունների ծրագիր եւ երրորդ՝ կառավարության կազմ»,- ասել է նա։
Կուբովը հավելել է, որ թեժ բանավեճ է եղել, որի ժամանակ յուրաքանչյուր քաղաքական ուժ պնդել է իր կարծիքը։




























