ԱՄՆ-ում անցկացրած հարցումների համաձայն՝ ամերիկացի զինծառայողների մեծ մասը ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին կամ դեմոկրատական Բեռնի Սանդերսին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Military Times-ը։

Հաղորդվում է, որ հարցմանը մասնակցել է մոտ հազար զինվոր, պահեստայիններ եւ ԱՄՆ ազգային գվարդիայի անդամներ։ Այսպես՝ հարցվածների 27 տոկոսը հայտնել է, որ կքվեարկեր Թրամփի օգտին, իսկ 22 տոկոսը՝ Սանդերսի։

Սակայն, չնայած Թրամփի գերիշխող դիրքին, մի քանի տասնյակ հարցվածներ նշել են, որ նրան ընտրելը վտանգավոր կլիներ երկրի ապագայի համար, իսկ երեք մարդ էլ նշել է, որ կլքի ծառայությունը, եթե Թրամփը նախագահ դառնա։