14.03.2015
Ռուս-իրանական բանակցությունները տապալվել են: Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակ. Մեզ չհաջողվեց համոզել մեր իրանցի գործընկերոջը միանալ նավթի արդյունահանումը սառեցնելու մասին համաձայնությանը: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայում է մարտի 15-ին Սիրիայից դուրս բերել իր հիմնական ուժերը:  Միաժամանակ չնայած Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի դուրս բերմանը՝ Հմեյմիմում 800 հոգուց բաղկացած ավիաբազան եւ Տարտուսի ռազմածովային բազան մնալու են։  

ՌԴ ՊՆ. ՌՏՈւ գործողությունների շնորհիվ 2015թ. սեպտեմբերի 20-ից ահաբեկիչներից ազատել է 400 բնակավայր, ոչնչացրել 2 հազար ռուսաստանցի գրոհային, այդ թվում՝ 17 դաշտային հրամանատար։ Ռուսաստանի հարվածների արդյունքում հաջողվել է լրջորեն կասեցնել, իսկ որոշ հատվածներում էլ ամբողջովին դադարեցնել ահաբեկիչների պաշարների մատակարարումները՝ ածխաջրածնի առեւտրի կանխման շնորհիվ։ Փակվել են դեպի Թուրքիա  ածխաջրածնի մատակարարման հիմնական աղբյուրները եւ գրոհայիններին զենքի եւ սպառազինությունների մատակարարման հիմնական աղբյուրները։

Վաշինգտոնն առայժմ դժվարանում է միանշանակ պատասխանել հարցին, թե Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում ինչ նշանակություն կունենա այդ երկրից ռուսական օդատիեզերական ուժերի դուրսբերումը: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Էռնեստ. «Հարկավոր է տեսնել, թե որն է Ռուսաստանի մտադրությունը»,- ասել է նա:

15.03.2016

Ռուսական օդանավերի երկու խումբ լքում է Հմեյմիմ ավիաբազան։ 

Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օդային հետախուզում իրականացնել, հետեւաբար օդանավերի մի մասը մնալու է։ Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները կարող են դեռ որոշ ժամանակ մնալ Սիրիայում։ 

Բրյուսելյան աղբյուր. Ռուսաստանի որոշումը կարող է Արեւմուտքի կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման նախափուլը դառնալ։

Ռուսական զորակազմի մի մասը Սիրիայից դուրս բերելու որոշումը զարմացրել է արեւմտյան վերլուծաբաններին եւ հրապարակախոսներին։ 

The Guardian.Մոսկվային հաջողվեց կատարել իր հիմնական խնդիրը. Տեղ ապահովել բանակցային սեղանի շուրջ եւ խուսափել ռազմական գործողություններ ձգձգումից։

Handlsblatt-ը հարցադրում է անում, թե վերջին հաշվով ում է ձեռնտու Կրեմլի այդ քայլը։ «Եթե Պուտինն իրոք անկեղծ է իր մտադրություններում, ապա այդ որոշումը Դամասկոսի համար լրացուցիչ ճնշում է»,- գրում է թերթը։ Դա հասկանալով՝ ՄԱԿ-ի եւ Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները լավատեսորեն նայում են ռուսական զորքերի դուրսբերմանը։

Washington Times.Պուտինի այս որոշումը խոստովանություն է այն մասին, որ Ռուսաստանը ռեսուրսներ չունի իր սահմաններից դուրս երկարաժամկետ հակամարտության համար՝ ի հավելում սոցիալական ծախսերի, սպառազինությունների արդիականացման եւ ռուսական տնտեսության այլ կարիքների ապահովման համար: 

Eurasia Group-ում WSJ-ի անանուն աղբյուրները հայտնել են, որ զորքերը դուրս բերելու Պուտինի որոշումը ազդակ է հենց Ասադին, որ անհրաժեշտ է ավելի ակտիվ մասնակցել ընդդիմության հետ բանակցային գործընթացին։ «Կարճաժամկետ նպատակը մասնակի իշխանափոխությունն է, իսկ երկարաժամկետ նպատակը վերաբերում է բարեփոխումներին եւ վերընտրություններին»։

Quartz.Պուտինը կրկին ցուցադրում է անկանխատեսելի արարքներ գործելու իր ունակությունը։

Բրյուսել.Սիրիայից ռուսական զորքերի դուրս բերումը կնվազեցնի երկրում լարվածությունը։

AFP. «Ջաբհաթ Ան-Նուսրա» իսլամական ահաբեկչական խմբավորումը հայտնել է Սիրիայում նոր գրոհի նախապատրաստության մասին: 

Սիրիական հրամանատարություն. Ռուսական զորքի թվաքանակի կրճատման որոշումը լիովին նորմալ է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով. Պուտինն ինչ-որ մեկին դուր գալու համար չէ զորքը դուրս բերել Սիրիայից: