2015-ին Հայաստան սկսել են բանան ներկրել նաեւ ԵԱՏՄ-ից: Այդ մասին մարտի 15-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով 2016-ին պետհանձնաժողովի աշխատանքների ծրագիրը:
2015-ին Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո փոքր եւ միջին ձեռնարկություններ են հայտնվել, որոնք բանան են ներմուծում Միության այլ հանրապետություններից: Նման ընկերությունները 9-ն են, հայտնել է նա:
Պետական հանձնաժողովի հաշվարկներով, այդ երկրներից ներմուծումն այնուամենայնիվ այնքան շահավետ չէ, որքան ներմուծման ավանդական վայրերից:
«Մեզ համար կարեւոր է շուկայում հավասար մատչելիություն եւ մրցակցություն ապահովել», - հավելել է Շաբոյանը:
Ինչ վերաբերում է ցիտրուսայիններին, այստեղ Պետհանձնաժողովը գնագոյացման նոր ուսումնասիրություն է սկսել: «Այստեղ պետք է հաշվի առնել այդ ապրանքների սեզոնայնությունը, որը հասկանալիորեն ազդում է գների վրա»,- հայտնել է նա:




























