Ֆլորիդայի կողմից սենատոր հանրապետական Մարկո Ռուբիոն հանել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արդեն պարզ է, որ մենք այս տարի չենք հաղթի»,- ասել է Ռուբիոն Ֆլորիդայում իր կողմնակիցներին: Սենատորը պարտվել է Դոնալդ Թրամփին իր «հայրենի» նահանգում: Հաղթողը 99 կուսակցական պատվիրակների ձայներն է ստացել, ինչը փաստորեն Ռուբիոյին զրկել է հանրապետական անվանակարգում հաղթելու հնարավորությունից:
Մարտի 15-ին Դոնլադ Թրամփը հանրապետականներից ստացել է 460 պատվիրակների աջակցությունը, Թեդ Քրուզը ՝ 370, Մարկո Ռուբիոն ՝ 163, Ջոն Քեյսիկը ՝ 63: Նախագահական մրցավազքում ընդամենը երեք թեկնածու է մնացել՝ Դոնալդ Թրամփը, Թեդ Քրուզը ու աութսայդեր Ջոն Քեյսիկը:





























