Միլիարդատեր Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Միսսուրի նահանգում կայացած փրայմերիզներում հաղթանակ են տարել իրենց մրցակիցների նկատմամբ շատ փոքր առավելությամբ, հաղորդում է NBC News-ը:
Հանրապետականներ Թեդ Քրուզն ու Դոնալդ Թրամփը ստացել են 41 տոկոս ձայն (380,1 հազար եւ 381,7 հազար):
Դեմոկրատ թեկնածուների դեպքում՝ նույնպես մրացակիցների միջեւ ձայների տարբերությունը չնչին է՝ 310,6 հազար ձայն ստացել է Քլինթոնը, 309,1 հազար ձայն՝ սենատոր բերնի Սանդերսը:
Այսպիսով, Քլինթոնը «սուպեր երեքշաբթիի» արդյունքում հաղթել է բոլոր 5 նահանգներում կայացած փրայմերիզներում:
Իր հերթին, Թրամփը հաղթել է 4 նահանգներում, իսկ Օհայոյում հաղթել է նահանգապետ Ջոն Քասիչը:





























