Հորդանանի հարավում ավտովթարից 14 ուխտագնաց է զոհվել։ Ըստ առկա տեղեկությունների՝ կողաշրջվել է ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը։
Եվս 36 մարդ վիրավորվել է, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունների հայտարարությունը։
Իշխանությունների փոխանցմամբ՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը Սաուդյան Արաբիայի սահմանի մոտ՝ Ամանից 320 կմ հարավ։
Ուխտավորների խումբը ուղեւորվում էր Սաուդյան Արաբիա փոքր հաջ կատարելու։





























